ՄԴԾ-ն Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի շրջանակում սովորողի ձեռքբերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացմանն ուղղված գործունեության բնականոն շարունակությունն է:
Միջին դպրոցում (ՄԲ ՄԴԾ ծրագրով) կարող են սովորել 5-10-րդ դասարանների աշակերտները:
Միջին դպրոցի ծրագիրը սովորողին պատրաստում է 11-12-րդ դասարաններում ինչպես ազգային, այնպես էլ ՄԲ Դիպլոմային ծրագրերի ակադեմիական բովանդակությունը յուրացնելուն և հետազոտական գործունեություն ծավալելու կարողություններն ամրապնդելուն:
11/05/2020 Լաբորատոր փորձերը բնագիտության ամբիոնում
11/05/2020 Զրույց մատյանի մասին
11/05/2020 Բաց լաբորատորիա
Միջին դպրոցում ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով վճարովի և պետական համաֆինանսավորմամբ տեղերում:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են առցանց գրանցմամբ մայիսի 3-ից հունիսի 3-ը, քննություններն անցկացվում են հունիսի 10-ից 22-ը:
Ճեմարանում ընդունելության գործընթացը համակարգվում է Ճեմարանի տնօրենի հրամանով կազմավորված ընդունող հանձնաժողովի կողմից:
Փաստաթղթերի ընդունումն իրականացվում է առցանց։ Դիմում-հայտը պետք է լրացնել ընդունելության կանոններին ծանոթնալուց հետո։
Այլ դպրոցներից կամ արտերկրից միջին դպրոց ընդունվելու համար դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ:
Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) ճկուն կրթական համակարգ է. այն հնարավորություն է տալիս համապատասխանեցնելու, տեղայնացնելու ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի ուսումնական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները:
Միջին դպրոցի ժամանակացույցը կարող եք տեսնել այստեղ։
Յուրաքանաչյուր տարիքային խմբում գործում է համապատասխանեցված օրվա ռեժիմը։
Սաներին անհրաժեշտ դասագրքերի, գրենական պիտույքների ցուցակը:
© 2023 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են