Կրտսեր և Ավագ դպրոցների տեսուչներ

Աշխատանքի նկարագրություն

Տեսուչն իրականացնում է ուսումնատեսչական աշխատանքներ՝ առաջնորդվելով ճեմարանի նորմատիվային կարգերով, ինչպես նաև հեղինակային և ՄԲ ծրագրերի պահանջներով: Տեսուչը ապահովում է հաստատված ռեժիմի, դասապրոցեսի, աշխատանքային կարգուկանոնի և ընթացակարգերի իրականացումը, սաների և աշխատակիցների հաճախելիության հաշվռումը և այլն:

Պահանջները 

Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է կրթության կազմակերպման ոլորտում.

Համակարգչային ծրագրերի (MS Office, հատկապես Word, Excel) իմացություն և կիրառման հմտություններ.

Անգլերենի իմացության B2 մակարդակ (միայն Ավագ դպրոցի Դիպլոմային ծրագրի համար):

Պետք է կարողանա՝ 

թիմով աշխատել և համագործակցել.

դրսևորել կազմակերպչական հմտություններ.

վերլուծել, գնահատել իրավիճակները և արձագանքել.

արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշոմներ.

պատրաստակամ լինել Միջազգային բակալավրիատի, Ռաունդ Սքուերի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու համար.


«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:


Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Տեսուչ):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը՝ ՈՐՔԱՆ ՇՈՒՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ:

ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ., 35
Հեռ.: (+374 10) 680102

Վեբ.կայք: www.shirakatsy.am