Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում նախատեսված է ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերեն լեզվով (ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ: