Հունիսի 17-ին Ճեմարանում կայացավ արագ շախմատի բարեգործական մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 93-ամյակին։ Մասնակցեցին թվով 28 խաղացողներ` ծնողական համայնքից, ճեմարանական սաներից և ոչ միայն։ 
Շվեյցարական մրցակարգ խաղացվեց վեց խաղափուլով, որի արդյունքում կազմավորվեց մրցանակային եռյակը. երեք մասնակից վաստակեցին հինգ միավոր և լրացուցիչ Բուհգոլցի ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցրեց Արմեն Քալաշյանը (պապիկ), երկրորդ տեղ` Վռամ Սարգիսյանը (կիրակնօրյա դպրոցի սան), երրորդ տեղ` Լևոն Կարապետյանը (ճեմարանական մորեղբայր)։ 
Մրցավարը՝ Ճեմարանի շախմատի ուսուցիչ Նելլի Փիլոսյանն էր, մրցավարի օգնականները՝ ճեմարանական սաներ՝ Գարիկ Ավետիսյանը և Էմիլ Գևորգյանը։
Բարեգործական մրցաշարից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի շախմատի էլեկտրոնային ժամացույցներ ձեռք բերելու համար: