Դեկտեմբերի 24-ին Ճեմարանում հյուրընկալվել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հյուրը նախ շրջայց կատարեց Ճեմարանում, զրուցեց տնօրենության կազմի հետ, ապա հանդիպեց Ավագ դպրոցի սաներին: 
«Անկախ նրանից՝ դուք ինչ ոլորտում եք, դուք լավ պետք է իմանաք ձեր իրավունքները, իսկ կրթությունը հնարավորություն է ստանալ իրավունքների մասին գիտելիք, թե դուք ինչ կարող եք անել, ինչպես փոխել աշխարհը, ինչպես բարելավել ձեր կյանքը և հակառակը, որքան շատ գիտեք ձեր իրավունքների մասին, այնքան մեծ հնարավորություն եք ունենում կրթության ոլորտում էլ ավելի առաջ գնալու և նոր հնարավորություններ ստանալու»,- ասաց Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Կրթությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք» թեմայի շրջանակում ներկայացնելով սեփական իրավունքների մասին իրազեկվածության կարևորությունն ու նշանակությունը: 
Սաների կողմից հնչեցված հարցերը տարաբնույթ էին, մեծմասամբ վերաբերում էին պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտման խնդիրներին ու ՄԻՊ-ի գործունեությանը:  
Հանդիպման ավարտին պարոն Թաթոյանը խորհրդանշական նուռ նվիրեց Ճեմարանին, և ճեմարանականների կողմից էլ ավանդական նկար: