
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի (ՄԲԴԾ) 2022-2023 ուստարվա ընդունելության մասին
II փուլ
Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում նախատեսված է ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերեն լեզվով (ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 11-ի № 924Ա որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ:
Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները պետք է լրացնեն ընդունելության հայտը հետևյալ հղումով մինչև ս/թ օգոստոսի 19-ը: Ընդունելության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով տվյալ հղումով: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից, ինչպես նաև մասնակցում առարկայական հարցազրույցներին:
Քննությունների ժամանակացույց
Առարկա |
Ե՞րբ |
Անգլերեն |
Օգոստոսի 23-ին, ժամը 10:30 |
Մաթեմատիկա |
Օգոստոսի 24-ին, ժամը 10:30 |
Հարցազրույց |
Օգոստոսի 25-ին, ժամը 10:30 |
ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ ընձեռելով ընդունելության առավելություններ (որոշ բուհերում նույնիսկ առանց ընդունելության քննությունների) աշխարհի ավելի քան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, ՍտենՖորդի, Չիկագոյի և աշխարհի ամենաբարձր վարկանիշավորում ունեցող այլ համալսարաններ): 2016-2021թթ. շրջանավարտների ընդունելության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ, իսկ ընդհանուր տեղեկություններին` Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանին 044 64 01 26 հեռախոսահամարներով կամ գրել admissionoffice@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Միջազգային Բակալավրիատի կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրն է ՀՀ-ում, «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի առաջին լիիրավ անդամն է տարածաշրջանում: