
Աշխատանքի նկարագրություն
Հատուկ մանկավարժը աշխատում է Ճեմարանի Կրտսեր դպրոցի սաների հետ, համագործակցելով՝ ծնողների, խմբի մանկավարժի, դասավանդող ուսուցիչների և տնօրինության հետ: Իրականացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ԿԱՊԿ ունեցող սաների բացահայտման, նրանց խաղային, ուսումնական և ճանաչողական գործունեության զարգացման և խթանման նպատակով: Հատուկ մանկվարժը համագործակցում է ճեմարանի մանկավարժահոգեբանական անձնակազմի և ԿԱՊԿ ունեցող սաների ծնողների հետ՝ տրամադրելով համապատասխան խորհրդատվություն և մեթոդական աջակցություն: Ակտիվորեն մասնակցում է ԿԱՊԿ ունեցող սանի անհատական ուսումնական ծրագրի մշակման գործընթացում: Մշտապես զարգացնում է մասնագիտական հմտությունները: Իր գործունեությամբ աջակցում է յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին, կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ ելակետ համարելով յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացումը:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին՝ նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք («Հատուկ մանկավարժ»):
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմելու վերջնաժամկետը՝ 01.12.2022: