
Ս/թ սեպտեմբերի 20-ից մեկնարկում է Դիպլոմային ծրագրի նախապատրաստական առցանց դասընթացը մաթեմատիկա և անգլերեն առարկաներից
Առարկա |
Ե՞րբ (նախնական) |
Անգլերեն |
Երկուշաբթի՝ ժամը 16:00-17:00 |
Մաթեմատիկա |
Հինգշաբթի՝ ժամը 16:00-17:00 |
Նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս/թ սեպտեմբերի 15-ը գրանցվել հետևյալ հղումով:
Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին կարող եք տեղեկանալ այստեղ, իսկ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում ծանոթանալ ընդհանուր տեղեկությանը: Սույն հղումով ներկայացված է նաև Դիպլոմային ծրագրի ուղեցույցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԴԾ համակարգող` Աննա Ստեփանյանին (010) 68 01 02, (010) 64 07 87 հեռախոսահամարներով կամ գրել highschool@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին: