
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ
ՄԻՋԻՆ և ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Թանկագի՛ն բարեկամ
Եթե ձգտում եք, որ Ձեր զավակը
✓ ստանա ՀՀ պետական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն,
✓ ակադեմիական գիտելիքներից, անհրաժեշտ կարողություններից և հմտություններից բացի, ձեռք բերի նաև իսկական մտավորականին և քաղաքացուն արժանի որակներ,
ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ դպրոց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր (այսուհետ՝ Ճեմարան):
Ճեմարանի բոլոր կառույցներում ուսուցումը կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ 5-12-րդ դասարանների համար սահմանված քանակությամբ մասնակի պետական սուբսիդավորմամբ (այսուհետ՝ պետական համաֆինանսավորում) տեղերի:
Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա կամ երկարացված օրվա աշխատակարգով: Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի: Անհրաժեշտության դեպքում՝ կարող է տրամադրվել հանրակացարան: Բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է Ճեմարանի կողմից՝ հատուկ տրանսպորտային միջոցներով:
Ճեմարանի ընդունելությունն իրականացվում է հետևյալ կառույցներում.
✓ միջին դպրոց (5-10-րդ դասարան, մանրամասները՝ այստեղ)
10-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվում է չորս հոսքերով (հումանիտար, բնագիտական, տնտեսագիտական, ֆիզմաթ):
✓ ավագ դպրոց (11-րդ դասարան, մանրամասները՝ այստեղ)
Ուսուցումը կազմակերպվում է առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով:
Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունում.
✓ Միջին և ավագ դպրոցներում ընդունելության փաստաթղթերն ընդունվում են մայիսի 3-ից հունիսի 3-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում *:
Ընդունելության քննությունների ժամանակացույց.
✓ Միջին և ավագ դպրոցներում քննությունները կազմակերպվում են հունիսի 10-ից 22-ը:
Արտասահմանյան երկրներից դիմորդների ընդունելությունը բոլոր դասարաններում կազմակերպվում է ողջ տարվա ընթացքում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդ որում՝ հայոց լեզվին բավարար չափով չտիրապետող սանի կրթությունը կարող է իրականացվել օտար լեզվով՝ անհատական եղանակով, մինչև ինտենսիվ ուսուցմամբ հայոց լեզվի իմացության անհրաժեշտ աստիճանին հասնելը:
*Ուշադրություն. Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը ավտոմատ կերպով Ձեր նշած էլ.հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարներով:
Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության կանոններում, որոնք հրապարակված են www.shirakatsy.am և www.armedu.am կայքերում:
-----
1990թ.-ից Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապասխան տարիքային ծրագրերի պահանջները:
2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:
2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 ամենաառաջատար նորարար դպրոցներից մեկը:
2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` միջին և ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:
2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերով:
Հասցեներ՝ Միջին և ավագ դպրոցներ՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց. 35
Հեռախոս՝ +374 10 680102, +374 44 640126 Էլ. հասցե` info@shirakatsy.am
Ծանուցում
Նախնական կանխատեսումներով՝ 2022-2023 ուստարվա համար թափուր տեղեր կլինեն 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում: