
ԸՆԹԱՑԻԿ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈԻՆ
«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Եթե ձգտում եք, որ Ձեր զավակը
- ստանա ՀՀ պետական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն,
- ակադեմիական գիտելիքներից, անհրաժեշտ կարողություններից և հմտություններից բացի, ձեռք բերի նաև իսկական մտավորականին և քաղաքացուն արժանի որակներ,
ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ դպրոց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր (այսուհետ՝ Ճեմարան):
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է ընդունելություն 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում Միջազգային Բակալավրիատի միջին դպրոցի ծրագրի թափուր տեղերում* սովորելու համար:
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ լրացնել առցանց դիմում-հայտը**:
Ընթացիկ ընդունելության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Երկրորդ կիսամյակի ընդունելության քննությունները կկայանան 2022թ. դեկտեմբերի 19-23-ը:
Քննական տարբերակների նմուշ-օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
*Ուշադրություն.
Այս պահին թափուր տեղեր առկա են 5-րդ դասարանում (1 տեղ), 7-րդ դասարանում (1 տեղ), 8-րդ դասարանում (1 տեղ), 10-րդ դասարանի բնագիտական հոսքում (2 տեղ): Մյուս դասարաններում (6-րդ և 9-րդ դասարաններ) դիմորդները կարող են մասնակցել ընդունելության քննություններին` իրենց գիտելիքները ստուգելու նպատակով, քանի որ այդ դասարաններում թափուր տեղերի վերջնական թվաքանակը կհաստատվի առաջին կիսամյակի ամփոփման արդյունքում՝ մինչև փետրվարի 10-ը:
Երկրորդ կիսամյակի ընդունելության քննությունները կկայանան 2022թ. դեկտեմբերի 19-23-ը: Հարգելի պատճառով բացակայած դիմորդների համար քննությունները կկազմակերպվեն 2023թ. հունվարի 13-19-ը:
**Դիմումը հաջողությամբ ներբեռնելու դեպքում համակարգը ավտոմատ կերպով Ձեր նշած էլ.հասցեին նամակ է ուղարկում, որի մեջ նշված է, որ Ձեր դիմումը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարներով:
Հասցեներ՝
Միջին և ավագ դպրոցներ՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց. 35
Հեռախոս՝ +374 10 68 01 02, բջջ. +374 44 64 01 26
Էլ. հասցե` info@shirakatsy.am,admissionoffice@shirakatsy.am Կայք` www.shirakatsy.am