ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՍՅՈՒՆԻՔԻ ԵՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 

ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ


16 մայիսի, 2023 թ


Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքների (Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, Վարդենիս, Ճամբարակ) ավագ դպրոցի սաների համար «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է մրցութային ընդունելություն՝ 2023-2024 ուստարում ՝ 11-րդ դասարանում սովորողների համար: Լավագույն արդյունքներ ցուցաբերած 2 թեկնածուները կստանան կրթաթոշակ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից 11-րդ և 12-րդ դասարանների ուսման վարձավճարի և կեցության ծախսերի համար:


Ո՞վքեր կարող են մասնակցել ընդունելությանը

Ընդունելությանը կարող են մասնակցել այս պահին 10-րդ դասարանում սովորողները, ովքեր բնակվում են վերը նշված բնակավայրերում և սոցիալապես անապահով ընտանիքներից են (քննությունները հաղթահարած դիմորդները անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն քննություններից հետո):


Ինչպե՞ս է կազմակերպվելու ընդունելության գործընթացը

Ընդունելության գործընթացը կազմակերպվելու է 2 փուլով (գրավոր և բանավոր)՝ հունիսի 12-ից 30-ը ընկած ժամանակահատվածում:

Առաջին՝ գրավոր փուլի ընթացքում, դիմորդները քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, սանի կողմից ուսումնասիրվող օտար լեզու, բնական գիտություններ (քննաթերթիկը ներառում է հարցեր քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից) կամ հասարակագիտական առարկաներ (քննաթերթիկը ներառում է հարցեր հասարակագիտություն, հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաներից): 

Քննությունները հաղթահարած դիմորդները կմասնակցեն երկրորդ փուլին` հարցազրույցին:

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հունիսի 4-ը ներառյալ լրացնել առցանց դիմում-հայտը ստորև հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSetUhF2eKkp5k7xvHfM7JcHgovlpwAUNNUwM5dE8T65BGtrsQ/viewform?usp=sf_link

Դիմում-հայտ ներկայացրած դիմորդների հետ կապ կհաստատվի Շիրակացու ճեմարանի կողմից՝ քննությունների ժամանակացույցը ներկայացնելու նպատակով:


Որտե՞ղ են բնակվելու սաները

Սաները բնակվելու են Շիրակացու ճեմարանի հանրակացարանում: 11-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում սաների ուսումնառության և կեցության ֆինանսավորումն իրականացվելու է Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից:

 

Շիրակացու ճեմարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ճեմարանի պաշտոնական կայք www.shirakatsy.am կամ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին: Իսկ ստորև հղումով տրամադրում ենք ճեմարանում վիրտուալ շրջայցի հնարավորություն` https://www.youtube.com/watch?v=58opeDku1DA:

      Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում դիմորդները կարող են դիմել Աղասյան Աննային՝ 044 640126 հեռախոսահամարով:


 Հասցե՝  Նոր Նորքի 5-րդ զանգվածԱրտեմ Միկոյան փողոց. 35

Հեռախոս` +374 10 680102, +374 44 640126

Էլ.հասցե` info@shirakatsy.am, admissionoffice@shirakatsy.am