21-րդ ամենամյա գիտական օլիմպիադայի մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին նաև ճեմարանականներ Նեհա Մեթյուն, Սամվել Մխիթարյանը, Վահե Օհանյանը, Մարիա Գրիգորյանը, Սուսաննա Աթանեսյանը, ՍԷրլի Պոյաճեանը և Նարեկ Ալեքսանյանը:
Ամիսներ տևած քրտնաջան աշխատանքի և ինչպես հարկն է պատրաստվելու շնորհիվ ճեմարանականները կարողացան լավագույնս դրսևորվել օլիմպիադայում։ 
Այն մեծ փորձառություն էր սաների համար միջազգային հարթակում գիտելիքների և փորձի փոխանակման համար։ 
21-րդ ամենամյա գիտական օլիմպիադայի նպատակը և գաղափարը տարբեր երկրներին մեկտեղելն էր՝ միտված զարգացնելու փորձարարական, հետազոտական կրթությունը, քննադատական մտածողությունը։
Աշխատանքները ղեկավարել են Դիպլոմային ծրագրի ուսուցիչներ՝ Մարիամ Օհանյանը, Աննա Գրիգորյանը և Վահան Հովհաննիսյանը։