Ճեմարանի 5-րդ դասարանցիները ռուսերենի դասը համատեղեցին գիտական հետաքրքիր միջոցառման հետ, որ կոչվում է Բաց լաբորատորիա:

Բաց լաբորատորիան ներկայացնում է գիտությանը նվիրված հետաքրքրաշարժ հարցեր, որի նպատակն է երեխաների և մեծահասակների շրջանում գիտության հետաքրքրության զարգացումն ու պահպանումը:  «Բաց լաբորատորիան» ոչ միայն փորձարկում է մասնակիցների գիտելիքները, այլև խոսում է գիտության վերջին նվաճումների մասին: Հարցերը կարող են թվալ պարզ, երբեմն բարդ և հակասական, և նույնիսկ մեծահասակները կարող են չիմանալ պատասխանները կամ կասկածել»,- ասաց  Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի գիտաշխատող Յուլյա Կուզնեցովան:

Սաների՝ Բաց լաբորատորիայի հարցերի պատասխաններից հետ Յուլյան ներկայացրեց նաև ճիշտ պատասխանները՝ վերլուծություններով, որը խաղ-դասընթացի կարևոր բաղադրիչներից է:

Հայաստանը երկրորդ անգամ է միանում աշխարհում ամենազանգվածային մեկօրյա գիտական արշավին, որի կազմակերպիչը Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն է: