Հունիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Բաց օլիմպիադայի փակումը։  
Այս տարի առաջին անգամ Երևանից բացի հանրակրթական Բաց օլիմպիադան 4-8-րդ դասարանցիների համար անցկացվեց Արցախում և Սյունիքում։ 
Արցախից օլիմպիադային գրանցվածների թիվը աննախադեպ էր․ ընդհանուր 1520 գրանցված մասնակիցներից 827-ը Արցախից էին։ 
Եվ մասնակցությունն էր մեծ, և պարգևատրվածների թիվը․ 827 աշակերտներից 241-ն արժանացան գովասանագրերի, 93-ը՝ դիպլոմների՝ հետևյալ առարկաներից. 171 աշակերտ հայոց լեզվից, 88-ը՝ ռուսաց լեզվից, 36-ը՝ մաթեմատիկայից, 25-ը՝ օտար լեզվից, 6-ը՝ պատմությունից, 8-ը՝ բնագիտությունից։
Բոլոր առարկաների հանրագումարով՝ ցուցաբերած բարձր արդյունքների համար չորս աշակերտներ արժանացան գովասանագրերի ու գրքերի, 1 աշակերտ՝ դիպլոմի և գրքի։
«Մենք շատ կարևոր նպատակ ենք դրել. Արցախը պետք է դառնա կրթական ինդուստրիայի ամնակարևոր կենտրոններից մեկը աշխարհում. կարծո՞ւմ եք դժվար է: Իհարկե՝ ոչ։
Մենք արդարությունը պետք է պաշտպանենք՝ զենքը ձեռքներիս, իսկ ամենակարևոր զենքը մեր գիտելիքն է: Բոլորս պետք է ճշմարտությունը հասկանանք, որ հաղթում են մի ձևով. գիտություն, հայրենասիրություն, ազնվություն։ Ահա հաղթանակի բանաձևը»,- իր ելույթում նշեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը։