Գրադարանային ամսվա շրջանակում այս տարի նախագծերն իրականացվում է «Հեքիաթներ և ազգային հեքիաթներ» խորագրով: Ճեմարանը տոնախմբությանը միացավ «Էջանիշների փոխանակման» նախագծի մասնակցությամբ՝ ներգարվելով 5-րդ դասարանի սաներին: Յուրաքանչյուր սան պատրաստում է իր էջանիշը, որը փոխանակում է իր տարեկից սանի հետ արտերկրից: Այս տարի Ճեմարանի գործընկեր դպրոցն է Տեխասի Սան Անտոնիո քաղաքի Thomas L. Hatchett, Sr. Elementary School-ը:


Եվ այսպես, նոյեմբերի 19-ին ճեմարանի գրադարանում և նախասրահում 5-րդ դասարանի սաները ստեղծեցին իրենց էջանիշները. վառ ու գունեղ ներկերով երեխաները էջանիշների վրա պատկերեցին հայ ժողովրդական հեքիաթների հերոսներին ու ազգային տարբերանշաններ: 
Նախագիծը դեռ չի ավարտվել, մենք անհամբեր կսպասենք գործընկեր դպրոցի սաների ստեղծագործական էջանիշներին...