Ավագ դպրոցի սաները տողանի շրջանակում հյուրընակալել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանին: Նախ սաները իրենք ներկայացրին թեման, ապա լսեցին փորձագետին, ով մանրամասն անդրադարձավ հատկապես «ցեղասպանություն» եզրույթի և երևույթի մեկնաբանությանը ևպատճառներին: 
Միջոցառումից հետո, ավանդույթի համաձայն, այս տարվա շրջանավարտները նաև երկուական եղևնի տնկեցին Հիշության պուրակում՝ ի հիշատակ Հայող Մեծ Եղեռնի զոհերի: