Երեկ Շիրակացու փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ֆուտբոլի սպարտակիադայի եզրափակիչ խաղը 7-րդ դասարանի սաների միջև (755 vs 756):
Խաղի մրցավարությանը իրենց մասնակցությունն ունեցան նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում հանդես եկող մարզիկներ՝ Արթուր Միրանյանը և Սերգեյ Մկրտչյանը: Խաղի ավարտին  մարզիկ՝ Արթուր Միրանյանը սաների հետ զրույցում քաջալերեց նրանց ասելով՝  «Սպորտում պարտությունը անխուսափելի է: Եթե կա մրցակցություն, ապա միշտ կա հաղթող»:    
Խաղը ավարտվեց 2:3 հաշվով՝ 755 խմբի հաղթանակով