Սիրելի՛ ճեմարանականներ, սիրով հրավիրում ենք միանալու ճեմարանական կրթական ծրագրի իրականացմանը, ձեր հիմնական աշխատանքին կամ ուսումնառությանը զուգահեռ ստանձնելու նաև ուսուցչի` այդչափ կարևոր առաքելությունը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումով՝ shorturl.at/fDVZ0    
***
Բարձր գնահատելով ձեր դերակատարությունը ճեմարանական մեծ ընտանիքում և անչափ կարևորելով ձեր մասնակցային ներգրավումը Ճեմարանի առօրյայում՝ նախաձեռնել ենք հետաքրքիր ու յուրօրինակ մի նախագիծ։   
Վստահ ենք, որ լինելով արդեն կայացած ու գիտելիքների հզոր պաշարով մասնագետներ, կարող եք ստանձնել նոր սերունդների դաստիարակության և արժեհամակարգի ձևավորման գործը և հանդես գալ որպես ուսուցիչներ, մենթորներ, օլիմպիական ակումբների և արտաուսումնական միավորումների ղեկավարներ։  
Սիրելի՛ շրջանավարտներ, սա հնարավորություն է կրկին ոգեշնչվել հարազատ Ալմա Մատերով, դասավանդել, ոգևորել, ձեռք ձեռքի քայլել ձեր կրտսեր գաղափարակիցների հետ։  
Եթե պատրաստ եք ձեր հիմնական աշխատանքին կամ ուսմանը զուգահեռ շաբաթական  1-2 ժամ տրամադրել իրականացնելու ուսուցչի՝ այդչափ կարևոր առաքելությունը, ապա շտապե՛ք միանալ մեզ: 
Գրանցված մասնակիցների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն հետագա քայլերը, մեթոդական պատրաստվածության անհրաժեշտության և ծրագրի մանրամասները։ 
Հ.Գ. Այսօրվանից միասին սերունդների համագործակցության պատմության հետաքրքիր նոր էջ ենք բացում՝ էլ ավելի հզորացնելով մեր համայնքը, ամրապնդելով կապերն ու փոխօգնության գաղափարը հասցնելով նոր բարձունքներ։