Ճեմարանում մեկնարկում է Ծնողական ակումբը ճեմարանական ծնողների համար՝ նոր ձևաչափով, հետաքրքիր թեմաներով ու բովանդակությամբ, բայց նույն նպատակով ու առաքելությամբ․ գիտակից և կրթված ծնողները ներդաշնակ զարգացող երեխաների երաշխավորներն են։

«Ինչպես շփվել երեխայի հետ․ սովորենք լսել նրանց» թեմայով Ծնողական ակումբի առաջին հանդիպումը առաջնայիններից է, չէ որ յուրաքանչյուրս՝ որպես ծնող, կարևորում ենք երեխայի հետ ճիշտ շփումը:

Խելացի շփման միջոցով ծնողը կարող է հասկանալ երեխայի հույզերը, մտքերը, պահանջմունքները, վարքը, կանխագուշակել ցանկությունները և փորձել համապատասխան արձագանք տալ վերջիններիս՝ ակտիվ արտահայտելով նաև սեփական ապրումներն ու պատկերացումները։
Երեխայի հետ արդյունավետ շփման և հաղորդակցման գլխավոր նախապայմաններից են ակտիվ կամ էմպաթիկ լսողության տեխնիկաները, որոնք յուրացնելու, մարզելու և հմտությունների վերածելու դեպքում ծնողները կարող են ոչ թե պարզապես լսել, այլ ճիշտ հասկանալ երեխային և արձագանքել։

Եվ այսպես Ծնողական ակումբի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Կրտսեր դպրոցում, մասնակցության համար պետք է գրանցվել կից հղումով՝ https://docs.google.com/.../1WtO1.../edit

Բաց մի՛ թողեք լսելու և լսելի դառնալու հաճախ անտեսվող, բայց այնքան կարևոր հարցերը մասնագետների հետ քննարկելու հնարավորությունը: