ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի (ՄԲԴԾ) 

2023-2024 ուստարվա ընդունելության մասին 

II փուլ 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (ՄԲԴԾ) ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որին կարող են դիմել ՀՀ և օտարերկրացի սովորողները: ՄԲԴԾ-ում ուսումը իրականացվում է անգլերենով (ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 23-ի №221-Ա որոշում): Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները ՄԲԴԾ դիպլոմի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև ՀՀ պետական ատեստատ:  

2023-2024թ․ ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև ս/թ օգոստոսի 13-ը լրացնեն ընդունելության հայտը հետևյալ հղումով: Ընդունելության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ` անցնելով տվյալ հղումով: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից, ինչպես նաև մասնակցում են առարկայական հարցազրույցներին: 

Քննությունների ժամանակացույց 

Առարկա Ե՞րբ 

Անգլերեն Օգոստոսի 23-ին, ժամը 10:30 

Մաթեմատիկա Oգոստոսի 24-ին, ժամը 10:30 

Հարցազրույց Օգոստոսի 25-ին, ժամը 10:30 

 Ուշադրություն՝ ընդունող հանձնաժողովի նոր որոշման համաձայն, II փուլի ընդունելությանը կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները սահմանափակ տեղերի համար: 

ՄԲ Դիպլոմային ծրագիրը առաջարկում է միջազգայնորեն ընդունված որակավորում` բարձրագույն կրթություն ստանալու համար և ճանաչված է աշխարհի բազմաթիվ համալսարանների կողմից (օրինակ՝ Քեմբրիջ, Օքսֆորդ, Սթենֆորդ, Չիկագոյի և աշխարհի շատ այլ բարձրակարգ համալսարաններ և քոլեջներ): 2016-2022թթ. ավարտական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:  Շիրակացու ճեմարանում Դիպլոմային ծրագրի իրականացման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այս հղումով, իսկ ընդհանուր տեղեկությունների համար կարող եք այցելել  Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայք։   Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ընդունելության աշխատանքների համակարգող Աննա Աղասյանին 044 64 01 26 հեռախոսահամարով կամ գրել admissionoffice@shirakatsy.am էլեկտրոնային հասցեին:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Միջազգային Բակալավրիատի կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրն է ՀՀ-ում․ Շիրակացու ճեմարանը  «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի առաջին լիիրավ անդամն է տարածաշրջանում՝ կիսելով համայնքային ծառայության, աշխատանքային նախագծերի և փոխանակման ծրագրերի  միջոցով ձեռք բերված եզակի և հավակնոտ նպատակներ։