Ս/թ մայիսի 18-ին Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրում   տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած  ամենամյա "Անտարբերությունը չարիք է" խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Ութերորդ դասարանի սաներն իրենց պաստառներում ներկայացրել էին մի շարք  համամոլորակային հիմնախնդիրներ, որոնց առաջացման հիմնական պատճառը մարդկային անտարբերությունն է։ Ցուցահանդեսի ընթացքում ութերորդցիները ներկայացնում էին  իրենց պատրաստած պաստառները, որոնցում բազմակողմանիորեն ներկայացրել էին  ընտրած հիմնախնդիրների առաջացման պատճառները և առաջարկում դրանց լուծման սեփական տարբերակները։