
«Շիրակացու ճեմարանը» փնտրում է ուսուցիչներ՝
Վոկալ
Պար
Կավագործություն
Կերպարվեստ
Ֆիզկուլտուրա
Ուսուցիչը դասավանդում է ճեմարանի միջին և/կամ ավագ դպրոցում: Համապատասխան ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:
Պահանջվող գիտելիքներ և կարողություններ
•գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
•սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.
•իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
•թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
•գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
•Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
•անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:
Դիմելու կարգը
Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկեք hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշեք այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք (օր.՝Պարի ուսուցիչ): Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:
Դիմելու վերջնաժամկետը՝ 22.04.2022