
Շիրակացու ճեմարանը փնտրում է տարրական դասարանների ուսուցիչ (դասվար)
Աշխատանքի նկարագրությունը
Ճեմարանի կրտսեր դպրոցի դասվարը աշխատում է Ճեմարանի հեղինակային և Միջազգային բակալավրիատի ծրագրերի պահանջներին համապատասխան: Մասնախմբի անդամ լինելով՝ մասնակցում է մասնախմբի աշխատանքներին (առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, հետազոտական թեմատիկ միավորների մշակում, դասերի պլանավորում, իրականացում և այլն), ինչպես նաև պլանավորում և իրականացնում է միջոցառումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն: Գործունեությունը ծավալում է անձնակենտրոն սկզբունքով՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր սովորողի ներդաշնակ զարգացումը: Ստեղծում է խմբային դրական և բարենպաստ մթնոլորտ արդյունավետ փոխհարաբերությունների, համագործակցության ձևավորման և հաստատման համար: Ակտիվ համագործակցում է ծնողների, առարկայական ուսուցիչների, հոգեբանների և այլ աշխատակիցների հետ:
Պահանջները
բարձրագույն կրթություն
Պետք է կարողանա՝
•գրագետ կիրառել մանկավարժական մոտեցումները.
•իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
•թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների, ծնողների հետ.
•արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշոմներ.
•դրսևորել կազմակերպչական հմտություններ.
•գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
•Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև նորարարական գաղափարներ ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
•անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել.
•տիրապետել համակարգչային բազային հմտություններին:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Դասվար):
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի, որի ներառում է մի քանի փուլեր (մասնագիտական գիտելիքների ստուգում, դասալսումներ, փորձնական դասավարումներ ճեմարանում և այլն):