Ավագ դպրոցի տեսուչն իրականացնում է ուսումնատեսչական աշխատանքները՝ առաջնորդվելով ճեմարանի նորմատիվային կարգերով, ինչպես նաև հեղինակային և ՄԲ ծրագրերի պահանջներով: Տեսուչը ապահովում է հաստատված ռեժիմի, դասապրոցեսի, աշխատանքային կարգուկանոնի և ընթացակարգերի իրականացումը, սաների և աշխատակիցների հաճախելիության հաշվառումը և այլն:

Պահանջները 

Բարձրագույն կրթություն.

Անգլերենի իմացություն (B2 մակարդակ)

Համակարգչային ծրագրերի իմացություն և կիրառման հմտություններ:

Պետք է կարողանա՝ 

վերլուծել, գնահատել իրավիճակները և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.

թիմով աշխատել և համագործակցել.

արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշոմներ.

դրսևորել կազմակերպչական հմտություններ.

պատրաստակամ լինել Միջազգային բակալավրիատի, Ռաունդ Սքուերի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու համար.


«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:


Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Տեսուչ):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


Դիմելու վերջնաժամկետը՝ ՈՐՔԱՆ ՇՈՒՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: