
Մանկավարժ
Աշխատանքի նկարագրություն
Մանկավարժն աշխատում է ճեմարանի միջին դպրոցում: Մանկավարժական ծառայության անդամ լինելով՝ մասնակցում է մանկավարժահոգեբանական ծրագրի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն)՝ Ճեմարանի հեղինակային ծրագրի պահանջներին համապատասխան: Գործունեությունը ծավալում է անձնակենտրոն սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է գործունեություն՝ նպաստելով սովորողի ներդաշնակ զարգացմանը: Ստեղծում է խմբային դրական և բարենպաստ մթնոլորտ՝ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման և հաստատման համար: Ակտիվ համագործակցում է ծնողների, ուսուցիչների և այլ աշխատակիցների հետ: Իրականացնում է կազմակերպչական, մատենավարման և այլ թղթաբանական աշխատանքներ:
Պահանջները
- Բարձրագույն կրթություն՝ մանկավարժության (կրթության կազմակերպման) և/կամ հոգեբանության ոլորտում:
Պետք է կարողանա՝
- գրագետ կիրառել մանկավարժական մոտեցումները.
- իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
- թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
- արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշոմներ.
- դրսևորել կազմակերպչական հմտություններ.
- գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
- Միջազգային բակալավրիատի, Ռաունդ Սքուերի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
- անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել.
- տիրապետել համակարգչային բազային հմտություններին:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝
կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Մանկավարժ):
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:
Դիմելու վերջնաժամկետը՝ 15.06.2023:
ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ., 35 Հեռ.: (+374 10) 680102 Վեբ.կայք: www.shirakatsy.am