Կրտսեր դպրոցի գործավար

Կրտսեր դպրոցի (ԿԴ) գործավարը՝

· Մուտքագրում, ելքագրում, համարակալում, պահպանում է ԿԴ փաստաթղթերը, հաշվառում և ըստ հասցեատերերի բաշխում է դրանք:

· Համաձայն կարգի՝ իրականացնում է ԿԴ ուսումնական և վարչական փաստաթղթերի տպագրություն, պատճենահանում և սկանավորում:

· Ընդունում և կատարում է անհրաժեշտ հեռախոսազանգեր:

· Կատարում է էլեկտրոնային փոստի ստուգում, էլեկտոնային փաստաթղթաշրջանառության վերահսկում:

· Իրականացնում է նամակների, հրավերների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի կազմում:

· Կազմակերպում է հյուրերի ընդունելությունը և սպասարկման աշխատանքները:

· Հաշվառում և հերթագրում է ծնողներին, այցելուներին:

· Իրականացնում է խորհրդակցությունների, հանդիպումների և դրանց հետ կապված փաստաթղթերի նախապատրաստում և արձանագրությունների կազմում:

· Հետևում է աշխատակիցների կողմից աշխատանքային կարգուկանոնի պահպանմանը և գրանցում է խախտումները:

· Մասնակցում է սաների ամենօրյա հաշվառման, ուշացումների գրանցման գործընթացին:

· Աջակցում է ԿԴ պայմանագրերի կնքման գործընթացին:

· Աջակցում է ԿԴ բաց դռների օրվա կազմակերպչական աշխատանքներին:

· Իր աշխատանքային գործառույթների շրջանակներում կատարում է այլ աշխատանքներ՝ ԿԴ տնօրենի հանձնարարականով:


Պահանջվող գիտելիքներ և կարողություններ

· գրագետ հայերեն խոսք (օտար լեզուների իմացությունը ցանկալի է)

· Համակարգչային բազային գիտելիքներ

· համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ (բարեհամբույր լինելը պարտադիր է):

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք (ԿԴ գործավար):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

Դիմելու վերջնաժամկետը՝ 13.01.2023