
Մանկակրթարանի ավագ մանկավարժի օգնականը՝
· պատասխանատվություն է կրում սաների առողջության և կյանքի համար` ցուցաբերելով հոգատար և ուշադիր վերաբերմունք:
· Օգնում է երեխաներին հիգիենայի հետ կապված ինքնասպասարկման գործողություններում (լվացվել, զուգարանից օգտվել, սանրվել և այլն): Չնախատեսված իրավիճակներում ապահովում է երեխայի մաքրությունը:
· Օգնում է երեխաներին հանդերձափոխվել ընդունման և ճանապարհման ժամանակ, լողի, ֆիզկուլտուրայի, պարի պարապմունքներից և քնից առաջ և հետո, ինչպես նաև օրվա ընթացքում` ըստ անհրաժեշտության:
· Կազմակերպում է սաների նախաճաշը, ճաշը, ետճաշիկը (սպասքադրում, սննդի բաշխում, սպասքահավաքում):
· Օգնում է դաստիարակին կազմակերպել կրթադաստիարակչական գործընթացը:
· Օգնում է դաստիարակին կազմակերպել երեխաների զբոսանքն ու ակտիվ հանգիստը (խաղեր, զրույցներ, մուլտֆիլմերի դիտում, էքսկուրսիաներ և այլն):
· Մասնակցում է ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմանն ու իրականացմանը:
· Օգնում է սաների թղթապանակների վարման, ծնողներին անհրաժեշտ էլեկտրոնային տեղեկատվության փոխանցման, անհրաժեշտ ուսումնադիտակտիկ նյութերի պատրաստման, բազմացման հարցերում:
· Ապահովում է երեխաների տեղափոխությունները շենքի ներսում (բուժկետ, պարասրահ, դահլիճ և այլն):
· Ուղեկցում է երեխաներին լողավազան:
· Վերահսկում է խմբասենյակի, սրբիչների, սպիտակեղենի, սպասքի և խաղալիքների մաքրությունը:
· Հետևում է օրվա ռեժիմի և դասացուցակի հստակ իրականացմանը:
Պահանջվող գիտելիքներ և կարողություններ
Պետք է ունենա՝
· մանկավարժական կրթություն (նախընտրելի է նախադպրոցական կրթության ոլորտում)
· մանկավարժական հմտությունների որոշակի մակարդակ
· համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ:
Պետք է լինի՝
· ճկուն, նախաձեռնող, շրջահայաց
· ինքնազարգացման ձգտող:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին՝ նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք (Դաստիարակի օգնական):
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:
Դիմելու վերջնաժամկետը՝ 13.01.2023