Կրտսեր դպրոցի ավագ մանկավարժի օգնականը՝

· Կցվում է խմբին /խմբերին և աշխատանքային ժամերի ողջ ընթացքում լինում է սաների հետ (անհրաժեշտության դեպքում` նաև դասապրոցեսի ժամանակ):

· Ավագ մանկավարժի և ծրագրի համակարգողի օգնությամբ կազմում է աշխատանքային ծրագիր (զրույցներ, խաղեր և այլն)` դասապրոցեսից դուրս երեխաների հետ տարվող աշխատանքները նպատակային և արդյունավետ կազմակերպելու նպատակով:

· Երեխաներին ուղեկցում է ճաշասրահ, կազմակերպում է երեխաների ճաշը և տալիս համապատասխան հրահանգներ:

· Կազմակերպում է երեխաների զբոսանքը և խաղային գործունեությունը դրսում և շենքի ներսում (անձրևային եղանակին) ինչպես ընդմիջումներին, այնպես էլ արտաուսումնական առօրյայի ընթացքում:

· Ուղեկցում է խմբին լողավազան և լողավազանից դպրոց` կազմակերպելով անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

· Ավագ մանկավարժին օգնում է ուսումնական աշխատանքը պլանավորելիս և ուսումնական նյութեր պատրաստելիս:

· Հետևում և կարգավորում է սաների ամենօրյա մասնակցությունը խմբակներին:

· Աջակցում է ավագ մանկավարժին սաների օրագրերի, թղթապանակների, հետազոտության պատի (դասասենյակում և հարթակում) վարման հարցերում, օգնում է ավագ մանկավարժին անհրաժեշտ գրանցումներ կատարելիս:

· Օրվա վերջում համապատասխան երթուղիներով ճանապարհում է խմբի/խմբերի սաներին:

· Անհրաժեշտության դեպքում մասնակցում է մեթոդական քննարկումներին:

· Օգնում է ավագ մանկավարժին միջոցառումների կազմակերպման հարցում:

· Համագործակցում է մյուս օգնականների հետ` աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:


Պահանջվող գիտելիքներ և կարողություններ

Պետք է ունենա՝

· մանկավարժական կրթություն (նախընտրելի է սկզբնական կրթության ոլորտում)

· մանկավարժական հմտությունների որոշակի մակարդակ

· համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ:

Պետք է լինի՝

· ճկուն, նախաձեռնող, շրջահայաց

· ինքնազարգացման ձգտող:

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք (Դասվարի օգնական):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

Դիմելու վերջնաժամկետը՝ 13.01.2023