Աշխատանքի նկարագրություն

«Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչը դասավանդում է ճեմարանի միջին և/կամ ավագ դպրոցում: Տեխնոլոգիայի ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ 

Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:

 Պետք է իմանա՝ 

հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.

առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա՝ 

գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.

սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.

իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.

թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.

գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.

Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.

անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:


Լրացուցիչ տեղեկություններ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչ ):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


Դիմելու վերջնաժամկետը՝ 15.01.2023: