
Աշխատանքի նկարագրություն
Միջին դպրոցի հոգեբանը աշխատում է իրեն կցված խմբերի սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի, դասավանդող ուսուցիչների և տնօրենության հետ: Իրականացնում է խմբային և անհատական հոգեբանական աշխատանքներ՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, լուսավորչական և հոգեկանխարգելիչ ուղղություններով: Իր գործունեությամբ աջակցում է յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին և կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ ելակետ համարելով յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացումը:
Պահանջները
Բարձրագույն կրթություն՝ անձի և/կամ տարիքային հոգեբանության ոլորտում
Աշխատանքի նկարագրությանը համապատասխանող մասնագիտական վերապատրաստումները, հատկապես հոգեբանական խորհրդատվության ոլորտում, համարվելու են կարևոր առավելություն:
Պետք է կարողանա՝
✔գրագետ կիրառել հոգեբանական մեթոդները, մոտեցումները և տեխնիկաները.
✔իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
✔թիմով աշխատել, համագործակցել գործընկերների հետ.
✔Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
✔անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Հոգեբան):
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: Եթե մինչև 01.07.2022 դիմորդի հետ կապ չենք հաստատում, նշանակում է նրա թեկնածությունը չի դիտարկվել:
Դիմելու վերջնաժամկետը՝ 20.06.2022: