
Շիրակացու ճեմարանը փնտրում է մանկակրթարանի դաստիարակ
Աշխատանքի նկարագրությունը
Ճեմարանի մանկակրթարանի դաստիարակը իրականացնում է կրթադաստիարակչական գործընթացի պլանավորումը և կազմակերպումը՝ Ճեմարանի հեղինակային և Միջազգային բակալավրիատի ծրագրերի պահանջներին համապատասխան: Սերտ համագործակցում է իր խմբի օգնականի, հոգեբանի, լոգոպեդի, մյուս դաստիարակների, ծրագրի համակարգողի և այլ աշխատակիցների, ինչպես նաև ծնողների հետ: Ցուցաբերելով հոգատար և ուշադիր վերաբերմունք՝ ապահովում է սաների անվտանգությունը, ստեղծում է նրանց հոգեֆիզիկական ներդաշնակ զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր:
Հիմնական պարտականութունները՝
hետևում է օրվա ռեժիմի և դասացուցակի հստակ իրականացմանը,
գործընկերների հետ համատեղ պլանավորում և իրականացնում է ուսումնական պարապմունքները, թեմատիկ և արտաուսումնական միջոցառումները,
կազմակերպում է երեխաների զբոսանքն ու ակտիվ հանգիստը (խաղեր, զրույցներ, էքսկուրսիաներ և այլն),
կազմակերպում է երեխաների` հիգիենայի հետ կապված ինքնասպասարկման գործողությունները, ինչպես նաև տարածքի, գույքի, խաղալիքների և այլնի մաքրության աշխատանքները,
իրականացնում է ծնողական հանդիպումներ (խմբային, եռակողմ, անհատական), ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը ծնողներին,
զբաղվում է ինքնակրթությամբ, զարգացնում է մասնագիտական և անձնային որակները, մասնակցում է վերապատրաստման դաընթացների (հեռավար, առկա և այլն):Դիմելու կարգը
Եթե հետաքրքրված եք, ապա կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել աշխատանքը, որի համար դիմում եք (Դաստիարակ): Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի, որը ներառում է մի քանի փուլ (մասնագիտական գիտելիքների ստուգում, դասալսումներ, փորձնական դասավարումներ մանկակրթարանում և այլն):
Ճեմարանի մանկակրթարան հաճախում են 3-6 տարեկան երեխաները: Ճեմարանի կրտսեր դպրոցի կառուցվածքային մասը լինելով՝ մանկակրթարանը իրականացնում է Միջազգային բակալավրիատի PYP ծրագիրը: