Կրտսեր դպրոցի՝ արդեն ավանդական դարձած վազքի մարաթոնն այս տարի նոր ու հետաքրքիր ձևաչափով իրականացավ․ այն ուղեկցվեց 3-րդ դասարանցիների հետազոտական թեմաներով, որոնք վերաբերվում էին առողջ ապրելակերպին և ֆիզիկական ակտիվության կարևորությանը, ապա վազքից բացի 3-րդները մասնակցեցին նաև պարանի ձգման մրցույթին։ 


Այս վազքի մարաթոնը աչքի ընկավ հատկապես ծնողական համայնքի ակտիվ մասնակցությամբ․ տարբեր խմբերի ծնողներ երկու տարբեր թիմերում նույնպես մասնակցեցին պարանի ձգման մրցույթին, արդյունքում հաղթեց ուժն ու համախմբվածությունը, կտրվեց պարանը ուղիղ մեջտեղից։ 


Ծնողները մասնակցեցին նաև արագավազքին, հաղթողները ստացան պատվոգրեր և դրական էմոցիաներ։