Երկրորդ դասարանցիների «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում» հետազոտությունը համագործակցության մարտահրավեր էր նետել տարբեր ոլորտների մասնագետներին: Բոլոր խմբերը հյուրընկալել էին մասնագետ –ծնողներին ՝ ճարտարապետ, ֆիզիկ, տնտեսագետ, իրավաբան, սոցիոլոգ, բժիշկ, երկրաբան, տվյալագետ, ծրագրավորող, հաղորդավար, լրագրող, ճարտարագետ, հագուստի մոդելավորող, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում են տարբեր պաշտոններ:

Նրանք սիրով պատմեցին իրենց մասնագիտության ընտրության և աշխատանքի առանձնահատկությունների մասին: Սաների հետ իրականացրեցին գործնական աշխատանքներ, փորձեր, պատասխանեցին լսարանի հարցերին:

Բոլոր խմբերից շրջիկ ներկայացուցիչները մասնակցում էին հանդիպումներին և տեղեկությունները փոխանցում իրենց ընկերներին:

Նախաձեռնությունը ոգևորիչ էր թե՛ ծնողների և թե՛ սաների համար: