Ճեմարանի զինղեկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից կապիտան Հրանտ Աղաբեկյանը «Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և անձնական արիության համար օրերս պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:  


Արցախյան առաջին պատերազմի հերոս մեր Հրանտ Աղաբեկյանը կամ Զոլաքարցի Հովսեփը, ինչպես դիմում են նրան մարտական ընկերները, 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ:  


«Պատերազմի մասնակից մեր բոլոր ճեմարանականները, շրջանավարտները, մեր զոհված հայորդիները այսուհետ ու միշտ կան ու լինելու են մեր հերոսները, հայրենասիրության իրական արժեքները, որով պիտի կրթվեն և դաստիարակվեն մեր ներկա և գալիք բոլոր սերունդները»,- համոզված է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: