Կարևորելով ռազմամարզական խաղերի դերը և նշանակությունը հատկապես գործնական ձևաչափում՝ «Ֆիզիկական դաստիարակություն և առողջ ապրելակերպ» ամբիոնի և ՆԶՊ առարկայի շրջանակում սկսվել և շարունակական են դառնալու ռազմամարզական խաղերը 8-12-րդ դասարանների սաների համար: 
Կից լուսանկարները ռազմամարզական խաղի՝ 8-րդ դասարանցիների միջև եզրափակչից են: 
Միջդասարանային փուլը հաղթահարել էին 21 սան, որոնք պայքարեցին մրցանակային տեղերի համար։ I տեղ՝ Գյուրջյան Վիկտորիա (846 խումբ), II տեղ` Մանուկյան Դավիթ (841 խումբ), III տեղ՝ Հակոբյան Հակոբ (843 խումբ):