«Շիրակացու ճեմարանը» փնտրում է ուսուցիչների՝ 


Դասավանդում է հայերենով՝ 

Մաթեմատիկա

Ֆիզիկա

Ինֆորմատիկա

Գծագրություն

Կենսաբանություն

Բնապահպանություն

Պատմություն

Ձեռնարկատիրություն

Ֆիզկուկտուրա

Անգլերեն

Քիմիա

Հռետորաբանություն

Ռուսաց լեզու (Կրտսեր դպրոց)

Տարրական դասարանների դասվար


Դասավանդում է անգլերենով՝ 

Հայ գրականություն

Անգլերեն

Մաթեմատիկա

Ֆիզիկա

Իմացության տեսություն

Տնտեսագիտություն

Բիզնես և կառավարում 

 

Ուսուցիչը դասավանդում է Ճեմարանի կրտսեր կամ միջին և/կամ ավագ դպրոցներում: Համապատասխան առարկայական ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ գերակա նպատակ դարձնելով յուրաքանչյուր սովորողի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և ուսուցիչ լինելը համարի իր կոչումը:


 Պետք է իմանա կամ պատրաստ լինի սովորել՝ 

հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը, առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա կամ պետք է ձգտի կարողանալ՝ 

գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.

սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.

իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.

թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.

գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.

Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.

անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

անգլերենի գերազանց իմացության (առնվազն B2 մակարդակ)


«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորը ձգտում են անընդմեջ սովորել և կատարելագործվել՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը: 

 

Դիմելու կարգը

 

Եթե ուզում եք միանալ մեզ, Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմա (subject) դաշտում խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (օր.՝ Ֆիզիկայի ուսուցիչ): Դիմելու վերջնաժամկետը 15.05.2023 է: Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի մինչև 31.05.2023 (եթե մինչև այդ Ձեր կողմից նշված հասցեին մրցույթին մասնակցելու վերաբերյալ նամակ չեք ստացել, ապա Ձեր թեկնածությունը չի դիտարկվել):