Տեղի ունեցավ Դիպլոմային ծրագրի ուսանողների տարեվերջյան հետաքրքիր, գունեղ և ուսանելի միջոցառում-շնորհանդեսը, որը միաժամանակ ընդգրկում է Դիպլոմային ծրագրի հիմնական կորիզի երեք բաղադրիչները՝ Իմացության տեսությունը (ТОК), Ծավալուն էսսեն (ЕЕ) և Ստեղծարարությունը (CAS)։
Այս երեք կորիզային առարկաները հետագայում յուրաքանչյուր սանի բուհական կրթության անբաժանելի մասն են կազմելու, իսկ այստեղ Ճեմարանում՝ մեր ուսանողները հնարավորություն ունեն այդ առարկաների միջոցով զարգացնել հմտություններ, կարևորել ոչ թե ինչուն, այլ ինչպեսը՝ ինչպես սովորել, ինչպես նորը բացահայտել, ինչպես գիտական մակարդակում ուսումնասիրել որևէ թեմա և ամենակարևորը՝ ծառայել համայնքին, մարդկանց։ 
Միջոցառմանը հյուրընկալել էինք նաև Իտալիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Օրնելլա Չիրիլոն:
«Ես հիացած եմ Ձեր սաների լեզվի իմացությամբ,  հետաքրքրությունների բազմազանությամբ, Ճեմարանը մեծ դպրոց է՝ բոլոր առումներով»,- ընդգծեց Օրնելլա Չիրիլոն: