Նոյեմբերի 4-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (#ԱՏՁՄ), որի լիիրավ անդամ է  Շիրակացու ճեմարանը, վարչության նիստը տնօրեն Աշոտ Ալիխանյանի հրավերով տեղի ունեցավ ճեմարանում: 


Վարչության անդամները նախ շրջայց կատարեցին դպրոցում, ծանոթացան նորակառույց մարզական համալիրին, այցելեցին հյուրատուն, որտեղ ապրում են Արցախից սաներ և ընտանիքներ, եղան նաև առաջիկա օրերին շահագործման հանձնվող Կարեն Վարդանյանի անվան նորարարական կրթության կենտրոնում...


Վարչության նիստը փակ դռների ետևում անցկացվեց հյուրատան հանգստի սրահում, որը ճեմարանական Էլեն Թադևոսյանի անհատական նախագծի արդյունքն է: