
Գրքի տոնի միջոցառումների շրջանակում Արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին 7-րդ դասարանցիների հյուրընկալեցին նկարիչ, Մատենադարանի աշխատակից, մանկական կրթական ծրագրերի և մանրանկարչության ուսուցողական ձեռնարկների հեղինակ, ինչպես նաև ճեմարանական ծնող Լիլիթ Վարդումյանին: Հանդիպում-դասախոսությունը կրում էր «Զրույց մատյանի մասին» խորագիրը: