16.06.2026
Ավագ դպրոց

33-րդ շրջանավարտների վերջին զանգի հանդիսություն

33-րդ շրջանավարտների վերջին զանգի հանդիսություն

Մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ճեմարանի 33-րդ շրջանավարտների վերջին զանգի հանդիսավոր արարողությունը։

 

Այս օրը լի էր հիշողություններով, ջերմ ժպիտներով և ապագայի հանդեպ մեծ հավատով։ Վերջին զանգը հրաժեշտ չէ, այլ նոր հնարավորությունների, մեծ երազանքների և կարևոր ձեռքբերումների սկիզբ։ Թող Ճեմարանի 33-րդ շրջանավարտների ճանապարհը լցված լինի համարձակ որոշումներով, նոր նվաճումներով և արժանապատիվ հաղթանակներով։

 

Սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում, որ նրանք միշտ պահպանեն ճեմարանական ոգին՝ վստահ քայլելով դեպի իրենց նպատակները