Հանրապետական առարկայական բաց օլիմպիադա

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում 2006թ.-ից սկսած անցկացնում է Հանրապետական բաց օլիմպիադա հանրակրթական բոլոր առարկաներից 4-7-րդ դասարանների համար:

Սկսած 1993թ.-ից՝ ճեմարանում անցկացվել են քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, աշխարհագրության հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերը: Ճեմարանը 2 անգամ կազմակերպել է քիմիայի միջազգային Մենդելեևյան, 6 անգամ՝ «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական օլիմպիադաները:

Որպես հանրապետությունում օլիմպիական շարժման վերականգնման ու կազմակերպման գործում դեր և փորձառություն ունեցող կառույց՝ Ճեմարանը նախաձեռնեց կազմակերպել օլիմպիադա 4-7-րդ դասարանցների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր անցկացվող օլիմպիադաները միայն 8-րդ և բարձր դասարանների երեխաների համար էին:

Այս տարի Հանրապետական բաց օլիմպիադան կանցկացվի ապրիլի 22-ից հունիսի 5-ը Շիրակացու ճեմարանում;

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի օլիմպիադան կներառի նաև 8-րդ դասարանը և կանցկացվի հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն և մաթեմատիկա (4,5,6,7,8-րդ դասարաններ), բնագիտություն և պատմություն (7,8-րդ դասարաններ):

Օլիմպիադայի մասնակցության վճարը՝ մեկ առարկայի համար կազմում է 1200 դրամ /ներառյալ ԱԱՀ/: Վճարումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ, ՀՎՀՀ 00804754, հ/հ 1150003768028007:

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 2 եղանակով՝ ըստ առարկայական արդյունքների և ըստ բոլոր առարկաներից ունեցած գումարային միավորների: Օլիմպիադայի մասնակիցների համար նախատեսվում են պատվոգրեր, հատուկ կրթաթոշակներ և այլ պարգևատրումներ:

Առանց քննությունների Ճեմարան ընդունվելու արտոնություն կտրվի բոլոր առարկաներից ունեցած գումարային արդյունքների հիման վրա:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 15-ը հետևյալ հղումով՝  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDdllw9W9KcMZSclROfDHAtfRoALA7mpBuKX21xmbycFBcEQ/closedform

Փակման արարողությունը կկայանա ս/թ հունիսի 5-ին: 

Կից ժամանակացույցն է:

Պատասխաններ

Տավուշ

Մեղրի

Կապան

Երևան

Գորիս

Գեղարքունիք

Արցախ