Սկզբունքներ

Ճեմարանը կրթության ասպարեզում կատարում է պետության և ազգի պատվերը և մեծ պատասխանատվություն է կրում վաղվա արժանավոր մտավորականների և քաղաքացիների կերտման գործում,

  • Անաչառությանը և օրինապաշտությանը նպաստող պայմանների մշտական կատարելագործում,
  • Մանկավարժական անձնակազմի և սովորողների մրցութային ընտրության գործընթացի հետագա կատարելագործում,
  • Ընդունելության և հետագա կրթության հարցերում Ճեմարանի բոլոր սովորողների համար հավասար մեկնարկային պայմանների և իրական երաշխիքների ապահովում,
  • Կրթական համակարգում կրկնուսուցման անհրաժեշտության աստիճանական հաղթահարում և վերացում,
  • Որպես ուսումնական գործընթացի առավելագույն արդյունավետության գլխավոր նախապայման` հենց Ճեմարանում վաղվա քաղաքացուն կենսականորեն անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում, յուրացում, դրանց հիման վրա որոշակի կարողությունների մշակում և կատարելագործում,
  • Ճեմարանի խնդիրների լուծման գործում ծնողական համայնքի աջակցության ապահովում հիմնադրամների միջոցով,
  • Որպես ճեմարանի նպատակների իրականացման կարևորագույն երաշխիք` նրա ինքնուրույնության և ինքնագործունեության առավելագույն ընդլայնում:
  • Սաների, շրջանավարտների, ծնողական համայնքի և աշխատակիցների միջև փոխհարաբերություններում ընտանեկան սկզբունքի հետևողական կիրառում` առաջնորվելով «Ճեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է» կարգախոսով:


Նպատակներ

ՃԵՄԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հայ մտավորականի կերտում,

Ազգային դպրոցի ոգու և լավագույն ավանդույթների վերականգնում և շարունակում,

Ընդունակ և շնորհալի երեխաների բացահայտում, նրանց կարողություններին համապատասխան մակարդակով կրթության գործի կազմակերպում: Ճեմարանի անմիջական մասնակցություն ու նպաստում` այս աշխատանքները հանրապետությունում պետական հիմքերի վրա դնելու հարցում,

Մասնակցություն ազգային ինտելեկտուալ ներուժի բացահայտմանն ուղղված մեթոդների մշակմանը,

Ճեմարանի մասնակցություն և ներդրում մանկավարժական գիտության զարգացման գործում, մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրում,

Ճեմարանի կրթական հենքի վրա համահայկական կրթական կենտրոնի ձևավորում,

Ճեմարանի միջին և ավագ դպրոցների՝ որպես Միջազգային բակալավրիատի դպրոցների հավաստագրում:

Խնդիրներ

Արդի դարաշրջանի պահանջներին համահունչ հայ մտավորականի որակների վերլուծություն,

Սովորողների ազգային և միջազգային աշխարհայացքի ձևավորում, սեփական որոշումները, գործելակերպը ազգային և համամարդկային շահերին ենթարկելու ընդունակ ապագա քաղաքացիների կերտում,

Շնորհաշատ երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման նպատակով ճեմարանի կողմից մշտապես մշակվող սկզբունքների և մեթոդների ներդրում կրթօջախում և ուսումնական այլ հաստատություններում` հաշվի առնելով սաների տարիքային հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները, շնորհալիության տարբեր մակարդակները, նրանց նկատմամբ դրսևորվող մոտեցումները, ինչպես նաև աշխարհում այդ ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրում,

Կրթության համաշխարհային մանկավարժական առաջավոր փորձի, մշակվող չափորոշիչների և չափանիշների մշտական ուսումնասիրում ու տեղայնացում, համագործակցություն աշխարհի բարձր համբավ ունեցող կրթարանների և համալսարանների հետ,

Ճեմարանի շրջանավարտների համար աշխարհի լավագույն բուհերում ուսումը շարունակելու հնարավորությունների ստեղծում,

Ճեմարանի ուսուցչին ներկայացվող մանկավարժական-մեթոդական և մասնագիտական որակների չափանիշներին համապատասխան մրցութային ընտրության ձևերի կատարելագործում,

Հայ և համաշխարհային մշակույթի նշանավոր դեմքերի, առաջին հերթին` Անանիա Շիրակացու կյանքի և գործունեության ուսումնասիրում,

Ազգային դպրության պատմության ուսումնասիրություն, հատկապես ճեմարանների վերաբերյալ ամբողջական հետազոտությունների և պատմական շարքի ստեղծում,

Առաջավոր երկրներում ինտելեկտուալ ներուժի բացահայտման համար ստեղծված հարցարանների մեթոդաբանության ուսումնասիրում և դրանց փորձի տեղայնացում` նկատի ունենալով ազգային ու մշակութային առանձնահատկությությունները,

Ճեմարանում անընդհատ զարգացող ճկուն համակարգի, ինչպես նաև ֆինանսական կայուն վիճակի ապահովում, ինչը կրթօջախին առավել մեծ հնարավորություններ կտա զբաղվելու ստեղծագործական և հետազոտական աշխատանքներով` այդ գործում ներգրավելով նաև կրթօջախի սաներին,

Դասական մանկավարժական գիտության մեջ ընդունված երեք կառույցների՝ դպրոցի, սաների և ընտանիքների միջև համագործակցության հետագա կատարելագործում,

Սաների ինքնուրույնության, պատասխանատվության, ակադեմիական ազնվության և ինքնակառավարման ընդլայնում,

Ծնողական համալսարանի աշխատանքների ընդլայնում և կատարելագործում,

Որպես գիտական և մշակութային կենտրոն` գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի Մատենադարանի, գիտակրթական և մշակութային հաստատությունների հետ սերտ համագործակցության ապահովում,

Ճեմարանի գիտամեթոդական, ուսումնադաստիարակչական ոլորտներում կուտակած փորձի տարածում կրթական միջավայրում:

Առաքելություն

Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի։


Լիցենզիաներ

Հիմնական

Միջնակարգ

Տարրական

Նախադպրոցական