Հաշվի առնելով կրտսեր տարիքի երեխաների նախասիրություններն ու հմտությունները շատ կարևորվում է ստեղծարարությունը և նկարչական տարատեսակ և բազմաբնույթ գործունեությունը դպրոցում: Այն նպաստում է սանի ինքնարտահայտման հնարավորություններն ու ստեղծարար մտքի ձևավորումը, ինչպես նաև նպաստում է նաև ինքնակազմակերպման հմտությունների ձևավորմանը: Որոշ դեպքերում այն կարող է նաև նպաստել որոշակի հոգեբանական խնդիրների լուծմանը:    Կերպարվեստի խմբակի նպատակն է  ներառել հետաքրքրքված սաներին ստեղծարար և հետաքրքիր աշխատանքում, խթանել, բացահայտել կամ զարգացնել արդեն բացահայտված կարողություններն ու հմտությունները կերպարվեստի ասպարեզում: Պարապմունքների ընթացքում թեմաների և նյութերի ազատ ընտրությունը հնարավորություն են տալիս սաներին ազատ և անկաշկանդ ստեղծագործել և ձեռք բերել ինքնուրույն ոճ և տեսակ:  Խմբակի գործունեությունը ենթադրում է նաև տարատեսակ մրցույթների մասնակցություն, ըստ թեմաների համապատասխանության և հետաքրքրության: Ծրագիր ճկունությունը նաև ընձեռում է հնարվորություն՝ աջակցել և իրականացնել սաների կողմից առաջարկված հետաքրքրի նախագծեր, անիմացիոն ֆիլմերի, լուսանկարների, մոդելավորումների տեսքերով, որոնք արդեն իսկ իրականացվել են: Ծրագիրը ներառում է կերպարվեստի ճյուղերից գեղանկարչությունը և դեկորատիվ-կիրառական արվեստը, անհրաժեշտության դեպքում նաև գրաֆիկական որոշակի աշխատանքներ: