«Պատանի ֆիզիկոս» խմբակի գործունեության նպատակը սաների գիտելիքների և դրանց կիրառման կարողությունների զարգացումն է՝ խթանելով ու աջակցելով սաների նախաձեռնությունները՝ առավելագույն արդյունավետության հասնելու նպատակով:   Պարապմունքների ընթացքում քննարկվում են սաներին հետաքրքրող հարցեր և խնդիրներ, կատարվում են հետաքրքրաշարժ փորձեր, ինչպես նաև ժամանակ է հատկացվում գիտնականների մասին  կենսագրական վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր դիտելուն:  Սաների նախաձեռնությամբ քննարկվում և լուծվում են տրամաբանություն և հնարամտություն պահանջող մի շարք խնդիրներ: