Դաշնամուրի արտաուսումնական խմբակի նպատակ Անհատական պարապմունքների միջոցով սաներին փոխանցել երաժշտական մի շարք տվյալներ`երաժշտական ռիթմ, լսողություն, հիշողություն և ընդհանուր գեղագիտական ճաշակ: Հնարավորություն է ընձեռվում բացահայտել երեխաների ինդիվիդուալ երաժշտական ընդունակությունները: Սովորելու ընթացքում սաները ծանոթանում են տարբեր երաժշտական ժանրերի հետ`դասական, ժամանակակից և ջազային : Հետագայում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ կունենան բարձր երաժշտական ճաշակ: Արտաուսումնական միավորման ղեկավար`Ռուզան Մկրտչյան:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են