Կրտսեր դպրոցի մասին

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998թ. և ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի (IB) Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը մտածող, վերլուծող, լայնախոհ, բանիմաց, ինքնուրույն, հետազոտող, ներդաշնակ զարգացող, հաղորդակցվող, համարձակ, հոգատար մարդու ձևավորումն է: 

Կրտսեր դպրոցի ծրագիրը ներառում է 3-10 տարեկան երեխաների կրթություն, որը կրթահամալիրն իրականացնում է մանկակրթարանում (3-6 տարեկաններ) և կրտսեր դպրոցում (6-10 տարեկաններ):

Կրտսեր դպրոցի ուսումնական և արտաուսումնական ծրագրերը, զարգացնող կրթական միջավայրը նպաստում են գաղափարախոսության հիմքում ընկած կրթական, քաղաքացիական, սոցիալական և առողջապահական սկզբունքներին:  

Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, խաղահրապարակ:   

Դպրոցում դասասենյակները հագեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխանող կահույքով և գույքով: Խմբերում սաների քանակը չի գերազանցում 14-ը:

Կրտսեր դպրոցի ծրագիր


Կրտսեր դպրոցում կիրառվում է վերառարկայական ուսուցման մոտեցում՝ ապահովելով ստացած գիտելիքների կապն առօրյա կյանքի հետ: Գիտելիքը կառուցվում է լեզուների, մաթեմատիկայի, արվեստի, բնագիտության և հասարակագիտության, ֆիզիկական և սոցիալական կրթության, անձի ձևավորման

Կրտսեր դպրոցի 1, 2, 3 և 4-րդ-րդ դասարանների ռեժիմ

ՆԵՐԲԵՌՆԵԼ PDF 

Ընդունելություն

Երեխաները ընդունվում են կրտսեր դպրոցի 1-ին դասարան` ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա 2-4-րդ դասարան թափուր տեղերի առկայության դեպքում` ծնողի դիմումի և 4 առարկաներից (Հայոց լեզու, Մաթեմատիկա, Օտար լեզու, Ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա: 

Առաջին դասարանի ընդունելությանը յուրաքանչյուր տարի նախորդում է Բաց դռների օր միջոցառումը՝ նպատակ ունենալով ծնողներին ներկայացնել և տեղեկացնել Կրտսեր դպրոցի վերաբերյալ ամբողջական տեղակատվություն։

Բաց դռների օր միջոցառումը իրականացվում է մարտի 2-ին։

Բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է այն երեխաներին, ովքեր ճեմարանում արդեն սովորող քույր կամ եղբայր ունեն:

Ընթացիկ ընդունելության սպասման թերթիկում գրանցվելու համար սեղմեք  այստեղ:

Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք գրել մեզ primary@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:

 

Սեպտեմբերմեկյան ներկայացում․ Կամակոր քոթոթը

Փաստաթղթեր


ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PYP ԳՐՔՈՒՅԿ