«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998թ. և ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի (IB) Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:
IB PYP ծրագրի հիմնական նպատակը մտածող, վերլուծող, լայնախոհ, բանիմաց, ինքնուրույն, հետազոտող, ներդաշնակ զարգացող, հաղորդակցվող, համարձակ, հոգատար մարդու ձևավորումն է:
Կրտսեր դպրոցի ծրագիրը ներառում է 3-10 տարեկան երեխաների կրթություն, որը կրթահամալիրն իրականացնում է մանկակրթարանում (3-6 տարեկաններ) և կրտսեր դպրոցում (6-10 տարեկաններ):
Կրտսեր դպրոցի ուսումնական և արտաուսումնական ծրագրերը, զարգացնող կրթական միջավայրը նպաստում են գաղափարախոսության հիմքում ընկած կրթական, քաղաքացիական, սոցիալական և առողջապահական սկզբունքներին:
Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, խաղահրապարակ:
Դպրոցում դասասենյակները հագեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխանող կահույքով և գույքով:
Խմբերում սաների քանակը չի գերազանցում 14-ը:
Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտությունները:
Հոգեբանական ծառայությունը հոգ է տանում սաների հոգեբանական առողջության մասին՝ սերտորեն համագործակցելով մանկավարժների և ծնողական համայնքի հետ:
Լոգոպեդական ծառայությունն աշխատում է բանավոր և գրավոր խոսքի խնդիրներ ունեցող սաների հետ:
Բժշկական ծառայությունն ապահովում է առողջապահական հսկողությունը, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող մաքրությունը, երեխաների առաջին բուժօգնությունը:
Տրանսպորտային ծառայությունն ապահովում է սաների դեպի դպրոց տեղափոխումը և վերադարձը տուն հարմարավետ երթուղիներով՝ մանկավարժների ուղեկցությամբ:
Անվտանգության ծառայությունն ապահովում է շուրջօրյա հսկողություն:
Ինպե՞ս ենք մենք ինքնակազմակերպվում
Ինչպե՞ս ենք մենք աշխատում
Կրտսեր դպրոցում կիրառվում է վերառարկայական ուսուցման մոտեցում՝ ապահովելով ստացած գիտելիքների կապն առօրյա կյանքի հետ: Գիտելիքը կառուցվում է լեզուների, մաթեմատիկայի, արվեստի (կերպարվեստ, երաժշտություն, պար), բնագիտության և հասարակագիտության, ֆիզիկական (լող, ֆիզկուլտուրա) և սոցիալական կրթության, անձի ձևավորման շուրջ:
Երեխաներն ուսումնասիրում են Մայրենի, Մաթեմատիկա, Ես և շրջակա աշխարհը, Ռուսերեն, Օտար լեզու, Կերպարվեստ, Երաժշտություն, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Պար, Լող, 2-րդ դասարանից սկսած` նաև Շախմատ:
Գործում են արտաուսումնական տարբեր խմբակներ` կերպարվեստի, շախմատի, դաշնամուրի, պարի, կարատեի, հմուտ ձեռքերի, ֆրանսերենի, հիփ-հոփի:
Դպրոցը մեր ընդհանուր տունն է
Մենք ձևավորել ենք փոխադարձ հարգանքի, համագործակցության և արդարամտության միջավայր, որտեղ սովորում են բոլորը՝ երեխաները, ուսուցիչները, ծնողները:
Ծնողական խորհուրդը մշտապես աջակցում և նպաստում է դպրոցի աշխատանքների բարելավմանը:
Մենք խրախուսում ենք նորարարությունը, հետևողականորեն նպաստում ենք ինչպես ազգային արժեքների պահպանմանը, այնպես էլ խթանում ենք միջազգային մտածելակերպ:
Ինչպե՞ս ենք մենք ինքնարտահայտվում
Սաներն իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտություններն դրսևորում են տարաբնույթ միջոցառումների, խմբային ու համադպրոցական տոների, ցուցահանդեսների շրջանակում:
Կրտսեր դպրոցում հյուրընկալվում են նշանավոր մարդիկ, տարբեր մասնագիտություններ ներկայացնող անձինք:
Կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում երեխաները կատարելագործում են իրենց հետազոտական հմտությունները:
Յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքները վերլուծվում ու ամփոփվում են տողանի ժամանակ:
IB PYP-ն ավարտելիս 4-րդ դասարանցիներն իրենց անհատական կամ խմբային աշխատանքները ներկայացնում են PYP Exhibition-ի ժամանակ:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են