Թափուր աշխատատեղ. հոգեբան

22-06-21

Պահանջվող հաստիքները՝

1. Մանկակրթարանի հոգեբան

2. Միջին դպրոցի հոգեբան

 

Աշխատանքի նկարագրություն

Մանկակրթարանի հոգեբանը աշխատում է ճեմարանի կրտսեր դպրոցի, իսկ միջին դպրոցի հոգեբանը՝ միջին դպրոցի հոգեբանական ծառայություններում: Հոգեբանական ծառայությունները ճեմարանի հոգեբանական կենտրոնի մասն են կազմում: Հոգեբանը աշխատում է իրեն կցված խմբերի սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի (մանկակրթարանում՝ դաստիարակի), դասավանդող ուսուցիչների և ադմինիստրացիայի հետ: Իրականացնում է խմբային և անհատական հոգեբանական աշխատանքներ՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, լուսավորչական և հոգեկանխարգելիչ ուղղություններով: Իր գործունեությամբ աջակցում է յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին, կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ ելակետ համարելով յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջները

  • Բարձրագույն կրթություն՝ անձի և/կամ տարիքային հոգեբանության ոլորտում
  • Աշխատանքային գործունեության վերոնշյալ նկարագրությանը համապատասխանող մասնագիտական վերապատրաստումները, հատկապես հոգեբանական խորհրդատվության ոլորտում, համարվելու են կարևոր առավելություն:

 

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել հոգեբանական մեթոդները, մոտեցումները և տեխնիկաները.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել գործընկերների հետ.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Հոգեբան):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: Եթե մինչև 15.07.2021 դիմորդի հետ կապ չենք հաստատում, նշանակում է նրա թեկնածությունը չի դիտարկվել:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 01.07.2021:

Թափուր աշխատատեղ. հոգեբան