Ավագ դպրոցի սան Մարիաննա Աբրահամյանը (1091 խումբ) «Ռաունդ Սքվեր» կազմակերպության շրջանակում ուսումնամշակութային փոխանակման ծրագրով մեկնում է Ճապոնիա Տոկիոյի Tamagawa Academy դպրոց:
«Ռաունդ Սքվեր»-ի փոխանակման ուսումնական ծրագրով Հոնգկոնգի Սրբ. Պոլի անվան քոլեջի (St.Paul's Co-Educational College, Hong Kong) 10-րդ դասարանի սան Չան Չեուկ Հիմ Ջաստինը (Chan Cheuk Him Justin) մեկամսյա ուսումնամշակութային ծրագիր է իրականացնում ճեմարանում:
Լիա և Վարդինե Սարգսյանները «Ռաունդ Սքվեր» կազմակերպության շրջանակում մեկամսյա ուսումնամշակութային փոխանակման ծրագրով մեկնում են Անգլիայի Քոբհամ Հոլ (Cobham hall) քոլեջ:
Փոխանակման ծրագրով սան Կորյուն Աչոյանը մեկ ամսով մասնակցում է Սինգապուրի Հարավարևելյան Ասիայի համաշխարհային միացյալ քոլեջի (UWCSEA) Միջազգային Բակալավրիատի (IB) ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացին:
Հնդկաստանի Աջմեր քաղաքի Մայո քոլեջի (Mayo College, Ajmer) 12-րդ դասարանի սաներ Ջայվարդհան Սինգհի (Jaivardham Singh) և Պուլկիտ Լոդհանի (Pulkit Lodha) մեկամսյա ուսումնամշակութային ծրագիր են իրականացնում ճեմարանում:
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են