Ճեմարանի սաների բուժսպասարկումն իրականացվում է բժշկական ծառայության կողմից, որը ստեղծվել է ճեմարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1990 թվականին: Այսօր ճեմարանի ավագ և միջին դպրոցների համալիրում գործում է բուժկետ, նույնպիսի ծառայություն կա նաև կրտսեր դպրոցում և մանկակրթարանում:

Բուժծառայությունը իրականացնում է կրթօջախի սանիտարահիգիենիկ վիճակի, ճաշարանի մաքրության և ճաշերի որակի վերահսկումը, դասարաններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը, սաների ամենամյա սկրինինգ հետազոտությունը, ինչպես նաև սաների ու աշխատակիցների առողջական վիճակի հսկողությունը: Բուժկետը ապահովված է բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով և բուժսարքավորումներով, ունի նաև առանձին սենյակ, որտեղ հարկ եղած դեպքում մեկուսացվում են հիվանդ երեխաները:

Այս պահին ճեմարանի բժշկուհին է Հասմիկ Սարոյանը, բուժքույրերն են՝ Լուսինե Մաթևոսյանը, Անգելինա Սիմոնյանը և Կարինե Խաչատրյանը: